17:28 | 09.08.21 | Նորություններ | 1993

Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի հայկական սպորտային ալիքներով

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է, որ TeamTV հեռուստատեսության ծառայությունում եւ հավելվածում հասանելի կլինեն առաջին հայկական սպորտային Vmedia եւ Vmedia+ հեռուստաալիքները։

Փորձնական եթերով եւ Vmedia ու Vmedia+ անվանումներով ալիքները կսկսեն գործել օգոստոսի 11-ից, իսկ կարճ ժամանակ անց կփոխակերպվեն VivaroSport, VivaroSportLife եւ VivaroInSport հեռուստաալիքներով։

Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են հետեւել ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի եւ մի շարք այլ մարզաձեւերին, ինչպես նաեւ դիտել սպորտի համաշխարհային աստղերի եւ նրանց կյանքի մասին վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր ու հեռուստասերիալներ:

Beeline-ի բաժանորդների համար ալիքները հասանելի կլինեն ցանկացած գաջեթի վրա՝ լինի դա հեռուստացույց, պլանշետ կամ սմարթֆոն:

Նոր հեռուստաալիքների ցուցադրումը հնարավոր դարձավ Beeline-ի եւ VIVARO MEDIA-ի համագործակցության շնորհիվ: VIVARO MEDIA-ն արդեն համագործակցում է համաշխարհային առաջատար վերահեռարձակողների եւ սպորտային միջոցառումների իրավունքների վաճառողների հետ, առաջարկելով ամենահետաքրքիր եւ սպասված սպորտային բովանդակություն, այդ թվում՝ ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա, Իտալիա. Սերիա Ա, Իսպանիա. Լա Լիգա եւ Գերմանիա. Բունդեսլիգա: