16:03 | 27.07.21 | Նորություններ | 2916

    Ucom-ը բանակցում է 5G ցանց կառուցելու վերաբերյալ

    Ucom-ը բանակցում է 5G ցանց կառուցելու վերաբերյալ:

    Այդ մասին է վկայում ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի՝ Տոկիոյից արված գրառումը (Ucom-ը Հայաստանի օլիմպիական հավաքականի գլխավոր հովանավորն է-Itel.am):

    «Ճապոնիան այն զարգացած ու նորարար երկրներից է, որտեղ շարժական ցանցը #5G է: Screenshot-ի վրա կտեսնեք, թե որքան է իմ սմարթֆոնը ստանում ճապոնական օպերատորներից մեկի #5G ցանցում։


    Փակագծերը շատ չբացելով՝ ասեմ, որ Ucom-ն էլ այս պահին բանակցում է նման որակի ցանց ունենալու ուղղությամբ», - գրել է Արա Խաչատրյանը: