16:43 | 03.05.21 | Նորություններ | 1121

    Verizon-ը 5 մլրդ դոլարով վաճառում է Yahoo-ն եւ AOL-ը

    Verizon Communications-ն այսօր հայտնել է, որ համաձայնության է եկել Apollo Global Management մասնավոր ներդրումային ընկերության հետ՝ Yahoo-ն եւ AOL-ը վերջինիս 5 մլրդ դոլարով վաճառելու մասին:

    Գործարքը ներառելու է նաեւ Verizon-ի գովազդային տեխնոլոգիական բիզնեսը, որում ընկերությունը կպահպանի 10 տոկոսանոց բաժնեմաս: