14:43 | 26.04.21 | Նորություններ | 1153
Instagram սոցիալական հարթակը հայտարարել է նոր գործիքների ներդրման մասին, որոնք կօգնեն օգտատերերին պաշտպանվել ոչ ցանկալի անձնական հաղորդագրություններից:
Այդ գործիքներից առաջինը չատի ֆիլտրն է: Այն ակտիվացնելով կարգավորումներ բաժնից, հնարավոր է ավտոմատ ֆիլտրել հաղորդագրության հարցումները՝ վիրավորանք պարունակող կասկածելի բառերի հայտնաբերման տեխնոլոգիայի միջոցով: