13:55 | 06.04.21 | Նորություններ | 972

LG-ն այլեւս սմարթֆոններ չի արտադրի

Հարավկորեական LG ընկերությունը հայտարարել է, որ կփակի ամբողջ աշխարհում մոբայլ հեռախոսների իր բիզնեսը:

Փոխարենը, ընկերությունը նախատեսում է կենտրոնանալ էլեկտրական տրանսպորտային միջոցների, խելացի տների, ռոբոտների համար մասերի արտադրության, ինչպես նաեւ ԱԲ լուծումների մշակման վրա:

LG-ն ակնկալում է, որ մոբայլ հեռախոսների արտադրությունն ամբողջությամբ կփակվի մինչ հուլիսի 31-ը: Արդեն իսկ թողարկված LG հեռախոսները կշարունակեն հասանելի լինել վաճառքի համար, եւ ընկերությունը կշարունակի տրամադրել աջակցություն եւ ծրագրային ապահովման թարմացումներ՝ որոշակի ժամանակահատվածում:

Ընկերությունը հավելել է, որ կշարունակի օգտագործել իր փորձը բջջային սարքերի արտադրության ոլորտում եւ զարգացնել այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են 6G-ն` բիզնեսի այլ ոլորտներում իր մրցունակությունն էլ ավելի բարձրացնելու համար: Հավելենք, որ LG-ի մոբայլ հեռախոսների ուղղությունը 2016 թվականից ի վեր կորցրել է $4,5 մլրդ: