11:52 | 29.03.21 | Նորություններ | 927

Facebook-ից Հայաստանում 1.5 մլն մարդ է օգտվում

Facebook-ից Հայաստանում 1.5 մլն մարդ է օգտվում: We Are Social գործակալության հրապարակած Digital in 2021 զեկույցի համաձայն, Facebook-ի հայաստանյան օգտատերերի 51.9%-ը կանայք են, 48.1%-ը՝ տղամարդիկ:  Լսարանի 97.5 տոկոսը սոցցանց մուտք է գործում մոբայլ սարքերից:


Զեկույցի համաձայն, 2021թ. հունվարի տվյալներով՝ Հայաստանից ամենաշատ այցելվող կայքերի եռյակն ունի հետեւյալ տեսքը՝ Google.com, YouTube.com, Bongacams.com:


Google-ում Հայաստանից որոնումների առաջատար եռյակն ունի հետեւյալ տեսքը՝ Facebook.com, List, Youtube:


YouTube-ում որոնումների եռյակն ունի հետեւյալ տեսքը՝ erger, sriun sona, Full House


Զեկույցը փաստում է, որ մոբայլ կապից օգտվողների թիվը կազմում է 3.78 մլն, ընդ որում՝ կանխավճարային բաժանորդները կազմում են 81.4%, իսկ հետվճարայինները՝ 18.6%: