16:44 | 25.03.21 | Նորություններ | 2046

Advanced Java անվճար դասընթաց՝ PicsArt Academy-ից

PicsArt Academy-ն մեկնարկում է Advanced Java անվճար դասընթաց՝ Multithreading Design patterns, Serialization, Maven project (JSON usage), Advanced collections թեմաներով:

1 ամիս տեւողությամբ դասընթացին կարելի է դիմել այստեղ: Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 11-ն է:

Ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ունեն Basic Java-ի գիտելիքներ և ցանկանում են աշխատել Android կամ Backend Development մասնագիտացումներով:

Մայիսին մեկնարկող դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, մասնակիցները կշարունակեն խորացնել գիտելիքները` հաջորդող 3 ամիս տևողությամբ Android կամ Backend Development ծրագրերին մասնակցելով։