11:38 | 25.03.21 | Նորություններ | 1655

«Ո՞ր ծրագրավորման լեզուն սովորել եւ ինչո՞ւ» վեբինար կկայանա

Մարտի 26-ին ժամը 20:00-ին կկայանա «Ո՞ր ծրագրավորման լեզուն սովորել եւ ինչո՞ւ» թեմայով վեբինար:   

Անվճար վեբինարը կվարի Tech42 նախաձեռնության «Ալգորիթմների եւ տվյալների կառույցներ» դասընթացի դասախոս Լեւոն Հովհաննիսյանը:

Վեբինարի ընթացքում խոսնակը կբացատրի ամենահաճախ հանդիպող ծրագրավորման լեզուների կիրառությունները եւ դրանց տարբերությունները, որը կօգնի մասնակիցներին կողմնորոշվել ծրագրավորման լեզվի ընտրության հարցում:

Վեբինարի կազմակերպիչը Tech42 կրթական նախաձեռնությունն է: Մանրամասները հասանելի են այստեղ: