16:02 | 22.03.21 | Նորություններ | 1936

Սեւանի Թումո տուփն ընդունում է հայտեր

Թումո կենտրոնը հայտարարել է, որ առաջիկայում կբացվի Սեւանի Թումո տուփը. այս գործընթացին զուգահեռ արդեն մեկնարկել է ուսանողների գրանցումը:

Գրանցվել կարող են 12-ից 18 տարեկան այն պատանիները, որոնք բնակվում են Սեւան քաղաքում կամ հարակից բնակավայրերում: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն հնարավորություն է տալիս հեռավոր եւ փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը:


Տվյալ համայնքում կամ քաղաքում գործող եւ շրջակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցման փուլը կանցնեն Թումո տուփում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար կտեղափոխվեն ամենամոտ Թումո կենտրոն: