10:41 | 22.03.21 | Նորություններ | 7960

Ucom-ը փորձարկում է մինչեւ 1 Գբիթ/վրկ արագությամբ ցանց

Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչեւ 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես նաեւ Wi-Fi 6 նորագույն ստանդարտով աշխատող մոդեմների հնարավորությունները՝ բաժանորդներին առաջարկելով ներկայիս առավելագույն արագությունից մոտ 10 անգամ ավելին։

Այս պահին փորձարկումն իրականացվում է առաջին բաժանորդների բնակարաններում: Հետագայում նոր արագությունների աշխարհագրությունը կընդլայնվի։

Մինչեւ 1 Գբիթ/վրկ արագություն ապահովող ցանցին առաջինը միացել է Հասմիկ Հաջաթյանը, ով 6 ամիս անվճար կօգտվի uMix Լ փաթեթի ներառումներից։

Մասնավորապես՝ գերարագ ինտերնետին ի լրումն, բաժանորդը կվայելի 200-ից ավելի հեռուստատեսային ալիքների բովանդակությունը եւ կօգտվի ֆիքսված հեռախոսակապից։

«Ուրախ եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանում ամենաարագ կապն իմ տանն է։ Ucom-ի աշխատակիցներին պարբերաբար կհայտնեմ օգտագործման փորձառությանս մասին», - ասել է Հասմիկ Հաջաթյանը։

Ի դեպ, այսօրվանից, ձեռք բերելով նորագույն՝ Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմներ, Ucom-ի թե՛ նոր, թե՛ առկա բաժանորդներն իրենց գործող փաթեթների շրջանակում կվայելեն Wi-Fi թողունակության առավելագույն հնարավորությունները։ Wi-Fi 6 միջազգային ստանդարտը մշակվել է ամբողջ տան, բնակարանի կամ գրասենյակի տարածքում առավել կայուն ազդանշան, ավելի մեծ արագություն եւ միեւնույն Wi-Fi ցանցի միջոցով աշխատող բազմաթիվ սարքավորումներ ինտերնետին միացնելու համար։  Wi-Fi 6-ով աշխատող մոդեմները հնարավոր է ձեռք բերել ինչպես Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, այնպես էլ առցանց խանութում։

«Հայաստանում Ucom-ն առաջինն է տրամադրում Wi-Fi-ի միջոցով ավելի արագ ու կայուն ինտերնետից օգտվելու լուծումը։ Այսօրվանից մեր առկա եւ նոր բաժանորդները կարող են ձեռք բերել նորագույն Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմ, որն էլ Ձեր տան բոլոր սարքերի համար կապահովի որակյալ կապ», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ucom-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը ներկայումս տրամադրում է մինչեւ 120 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետի արագություն uMix L փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Ucom-ը մշտապես իրականացնում է ցանցի վերազինման աշխատանքներ՝ իր բաժանորդների համար ֆիքսված կապի ծառայությունների լավագույն որակն ապահովելու նպատակով։