11:59 | 03.03.21 | Նորություններ | 2066

Spotify-ն արդեն հասանելի է Հայաստանում

Spotify երաժշտական սթրիմինգային ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանում: Հայ օգտատերերը հարթակում այսուհետ կարող են օգտվել հարթակի միլիոնավոր երգերի, պոդքասթների եւ տեսանյութերի շտեմարանից:

Հարթակը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում: Կարելի է ներբեռնել նաեւ Desktop տարբերակը:

Spotify-ից օգտվելու համար կարելի է գրանցվել եւ ընտրել անվճար տարբերակը, որտեղ առկա են գովազդներ: Եթե գովազդներ չեք սիրում, կարող եք փորձել Spotify Premium-ը՝ առանց գովազդի, երաժշտությունն օֆլայն լսելու եւ մի շարք այլ գործառույթների համար: Մեկ ամսվա արժեքն է $4.99, իսկ առաջին ամիսը կստանաք անվճար:



Հարթակից օգտվելու համար հարկավոր է նախ գրանցվել Spotify-ի կայքում, ընտրել անվճար կամ վճարովի բաժանորդագրության տարբերակներից մեկը: Ապա պետք է սմարթֆոնում ներբեռնել անվճար հավելվածը եւ մուտք գործել ձեր օգտահաշիվ:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Spotify-ը հայտարարեց 85 երկրում, այդ թվում՝ Հայաստանում ծառայության գործարկման մասին:

Ներկայումս Spotify-ը հասանելի է 93 երկրներում՝ 60 լեզուներով: Ընդլայնման արդյունքում, հարթակը հասանելի կդառնա եւս 36 լեզուներով: