12:44 | 24.02.21 | Նորություններ | 3345

Spotify-ը գալիս է Հայաստան

Spotify երաժշտական սթրիմինգային ծառայությունը մինչեւ փետրվարի վերջ հասանելի կդառնա եւս 85 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Variety-ի փոխանցմամբ, աշխարհում ամենատարածված սթրիմինգային ծառայություններից մեկի նոր շուկաներում հայտնվելը կնպաստի օգտատերերի թվի կտրուկ աճին, նրանց թիվն ավելացնելով շուրջ 1 մլրդ-ով:

«Մեր հարթակում ավելի մեծ լսարան ունենալը կստեղծի ավելի շատ հնարավորություններ արտիստների եւ փոդքասթներ ստեղծողների համար»,- նշել է  Spotify-ի ներկայացուցիչ Ալեքս Նորսթորմը, հավելելով, որ այս քայլերի արդյունքում կշահի աուդիո արդյունաբերությունը:

Ներկայում Spotify-ը հասանելի է 93 երկրներում՝ 60 լեզուներով: Ընդլայնման արդյունքում, հարթակը հասանելի կդառնա եւս 36 լեզուներով: