Աքսելերատոր #5 նախագիծը, որի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող կանանց եւ աղջիկներին՝ մուտք գործել ՏՏ ոլորտ՝ իրականացնելով տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության դասընթացներ, ընդունում է մասնակցության հայտեր:
Արդեն 3-րդ անգամ մեկնարկող նախագիծն ամբողջովին անվճար է եւ դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում, քանի որ այն նախատեսված է սկսնակների համար:
Կազմակերպիչների խոսքով, այս փուլում 15+ եւ Kidz ուղղություններից բացի ծրագիրն առաջարկում է նաեւ հատուկ ուղղություն՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար: Այս ուղղությունը կհանդիսանա խթան կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների թվային վերափոխման, շուկայում դիրքավորման եւ վաճառքների ավելացման համար։
14:37 | 09.02.21 |
Հայտնի են Աքսելերատոր #5 ծրագրի հաղթող ստարտափները
Ծրագրի շրջանակներում կանցկացվեն նաեւ երկշաբաթյա ճամբարներ Երեւանում եւ Սիսիանում՝ օգնելու 10-18 տարեկան դեռահասներին մուտք գործել ստեղծարար տեխնոլոգիաների աշխարհ։
15+ եւ Kidz ուղղությունների համար դիմում-հայտերն արդեն բաց են։ Ծրագրի մանրամասները հասանելի են
այստեղ: Դիմելու վերջնաժամկետը մարտի 3-ն է:
Կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների եւ երկշաբաթյա ճամբարների դիմում-հայտերը հասանելի կդառնան առաջիկայում:
Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAim Venture Accelerator-ի, Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է The United Nations (UN) COVID-19 Response and Recovery Multi-Partner Trust Fund (COVID-19 MPTF)-ի կողմից։