16:38 | 17.02.21 | Նորություններ | 3272
Մեկնարկել է IT-Планета 2020/21 ՏՏ ոլորտի 13-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցների գրանցման գործընթացը:
Օլիմպիադային կարող են մասնակցել 2020թ. բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների 16-27 տարեկան ուսանողները, ասպիրանտներն ու շրջանավարտները:
Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել այստեղ՝ մինչեւ մարտի 31-ը ներառյալ:
Մշակված ՏՏ լուծումները պետք է ներկայացվեն հետեւյալ ոլորտներից մեկում՝ Big Data, տեղեկատվության անվտանգություն, ավտոմատացված փորձարկումներ, DevOps, ծրագրավորում, կայքի նախագծում, 3D մոդելավորում, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, AR եւ VR ծրագրեր, ամպային տեխնոլոգիաներ, խելացի տուն/քաղաք, Data Science, կապ եւ հաղորդակցություն:
Օլիմպիադայի մրցակցային մասն անցկացվում է հետեւյալ փուլերով՝
- Փետրվարի 1-ից մարտի 31-ը՝ մասնակիցների գրանցում եւ նախընտրական փուլ:
- Ապրիլի 10-25-ը՝ հիմնական փուլ՝ բարդ խնդիրների լուծում եւ (կամ) նախագծերի պաշտպանություն, առցանց դպրոց:
- Մարտի 28-31-ը՝ եզրափակիչ փուլ․ վերջնական որոշումների/ նախագծերի պաշտպանություն:
Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան արդյունաբերական պրակտիկա անցնել՝ մրցույթի գործընկերների կողմից հետագայում աշխատանքի տեղավորման հնարավորությամբ:
IT-Планета օլիմպիադան մրցույթ է, որի նպատակն է բացահայտել եւ աջակցել տաղանդավոր, գործնականում պատրաստված ուսանողներին, ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին: