13:01 | 16.02.21 | Նորություններ | 28492

Ucom-ը եւ «Վեգա»-ն հանդես են եկել հատուկ առաջարկով

Երեւանի Սեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Վեգա» հիպերմարկետում գործում է Ucom-ի նոր տաղավարը, որտեղ հնարավոր է բաժանորդագրվել ընկերության թե՛ շարժական, եւ թե՛ ֆիքսված բոլոր ծառայություններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, կատարել վճարումներ:

Հատուկ առաջարկի շրջանակում Ucom ընկերության ֆիքսված կապի բաժանորդները կստանան 10 000 դրամի նվեր քարտ VEGA ցանկացած խանութից 99 000 դրամ եւ ավել արժեքի գնում կատարելու դեպքում՝ բացառությամբ զեղչված ապրանքների։

Նվեր քարտը բացառապես VEGA-ում գնումներ կատարելու համար է, իսկ մենեջերը կաջակցի գնման ընթացքն առավել սահուն ու արագ կազմակերպելու գործում։ Նշենք, որ առաջարկից հնարավոր է օգտվել ամսական մեկ անգամ։

VEGA բոլոր ակտիվ քարտապանները, բաժանորդագրվելով Ucom-ի ֆիքսված կապի uMix կամ uNet ծառայություններից որեւէ մեկին 12 օրացույցային ամսով, 2 ամիս անվճար կօգտվեն դրանից։ Ավելին՝ VEGA Gold եւ Platinum ակտիվ քարտապանները նաեւ կստանան Ucom հեռուստատեսային ծառայության 3 թեմատիկ փաթեթներից մեկում ներառված հեռուստաալիքներն առանց հավելյալ վճարի դիտելու հնարավորություն:

Գործում է նաեւ հեռահար արտոնյալ սպասարկման հնարավորությունը 041988687 հեռախոսահամարով: Հավելենք, որ առաջարկը համատեղելի չէ VEGA-ում գործող այլ առաջարկների հետ: