16:58 | 12.02.21 | Նորություններ | 3095

Mastercard-կսկսի աշխատել կրիպտոարժույթների հետ

Mastercard-ն այս տարի կսկսի աշխատել կրիպտոարժույթների, մասնավորապես Stablecoin-ի հետ:

Ընկերությունը հայտարարել է, որ թվային փողերը պետք է «ապահովեն կայունություն, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել դրանք ամենօրյա գործարքների, այլ ոչ թե ներդրումների համար:

Mastercard-ն արդեն իսկ հաճախորդներին առաջարկում է քարտեր, որոնք թույլ են տալիս գործարքներ իրականացնել կրիպտարժույթներով:  

«Մենք նպատակ չունենք կոչ տալ, որ դուք սկսեք օգտագործել կրիպտոարժույթները: Մեր նպատակն է հնարավորություն տալ գնորդներին, վաճառողներին եւ բիզնեսին ցանկության դեպքում փոխանցել դրամական միջոցներ՝ ավանդական կամ կրիպտո: Սա պետք է լինի ձեր ընտրությունը, սա ձեր փողն է»,- նշել է ընկերության  թվային ակտիվների, բլոկչեյն տեխնոլոգիաների եւ գործընկերության փոխնախագահ Ռաջ Դամոդարան:

Ընկերությունում հավելել են, որ արդեն համագործակցում են աշխարհի մի քանի խոշոր կենտրոնական բանկերի հետ, որոնք պատրաստվում են գործարկել նոր թվային արժույթներ: