17:47 | 11.02.21 | Նորություններ | 23392

Ucom-ն առաջարկում է ֆոտոխցիկներ, սմարթֆոններ ու ֆիլմեր սիրո տոների առթիվ

Ucom ընկերությունը հանդես է եկել մի շարք առաջարկներով բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են մտերիմների հետ նշել սիրո տոները կամ Բարեկենդանը։
 
Փետրվարի 10-14-ը մտերիմներին «մի կադր սեր» նվիրելու համար Ucom-ի առցանց խանութից հնարավոր է կանխիկ կամ ապառիկ ձեռք բերել instax mini 70, instax mini 11 եւ այլ ակնթարթային ֆոտոխցիկներ։ Մասնավորապես՝ instax mini 70-ն ապառիկ տարբերակով հասանելի է ամսական սկսած 2410 դրամից, իսկ instax mini 11-ը՝ ամսական սկսած ընդամենը 1790 դրամից։ Սիրով ու խինդով լի ամենաուրախ ակնթարթները կարելի է անմահացնել կապույտ, կարմիր, սպիտակ, դեղին կամ  վարդագույն ֆոտոխցիկով եւ հենց նույն պահին ստանալ պատրաստի լուսանկարը։

Բարձրորակ ֆոտոբռնկման (flash) շնորհիվ instax mini ֆոտոխցիկները կարողանում են առանց հավելյալ կարգավորումների ֆիքսել վառ առարկաները նույնիսկ մութ միջավայրում։ Սելֆի ռեժիմում հնարավոր է ստանալ նաեւ 30-50 սմ հեռավորության վրա գտնվող առարկաների խոշոր պլանով կատարյալ լուսանկարներ։  
   
Մինչեւ փետրվարի 21-ը Ucom-ի առցանց խանութից կանխիկ կամ ապառիկ հնարավոր է գնել նաեւ iPhone 12 mini սմարթֆոնը եւ խնայել 24000 դրամ։ Ապառիկը ձեւակերպվում է 36 ամսով, ամսական սկսած 13220 դրամից։ Իսկ iPhone 12-ն առցանց ձեռք բերելու դեպքում գնորդները կխնայեն 25000 դրամ, ցանկության դեպքում ձեւակերպելով առցանց ապառիկ ամսական սկսած 15280 դրամից։ Նշենք, որ առցանց ապառիկ ձեւակերպելու դեպքում ամսական վճարին կավելանա նաեւ այն բանկի տոկոսադրույքը, որը տրամադրել է վարկը:

«Ի դեպ, բազմաժանր ֆիլմերի, մուլտերի եւ հաղորդումների սիրահարները մինչեւ փետրվարի 28-ը կարող են 50% գնիջեցմամբ տեսաբովանդակություն ընտրել Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնից: Իսկ փետրվարի 14-ին այս ծառայության բոլոր բաժանորդներն առանց որեւէ վճարի կկարողանան վայելել հատուկ պանակով իրենց համար առանձնացված թեմատիկ ֆիլմերը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ ակնթարթային ֆոտոխցիկները եւ սմարթֆոնները ներկայացված են սահմանափակ քանակությամբ։