17:00 | 10.02.21 | Նորություններ | 2561

Հայտնի է եվրոպական շուկայում Mi 11 սմարթֆոնի արժեքը

Xiaomi ընկերությունը եվրոպական շուկաների համար ներկայացրել է Mi 11 սմարթֆոնը, որն ավելի վաղ ներկայացվել էր Չինաստանում:  

Չինաստանում 2020թ. վերջին ներկայացված սմարթֆոնն ունի 8 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ/ 256 ԳԲ ներքին հիշողություն: Սարքն աշխատում է  5G ցանցով եւ անլար լիցքավորման հնարավորություն ունի: Amoled էկրանը 6,8 դյույմ է:

Mi 11-ն ունի երեք տեսախցիկ, որոնցից հիմնականը 108 ՄՊ է:  



Եվրոպական շուկայում սմարթֆոնը կարժենա 749 եվրո՝ 128 ԳԲ հիշողությամբ տարբերակի եւ 799 եվրո՝ 256 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար: