13:39 | 19.01.21 | Նորություններ | 48846
Սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանը պատմել է FAST հիմնադրամի գործունեության մասին, որի հիմնադիրներից մեկն է հանդիսանում:
«Բացի FAST-ի կողմից Հայաստանում կազմակերպած համաշխարհային ինովացիոն ֆորումի, մեզ հաջողվել է մի քանի հետաքրքիր նախագիծ անել: Մի քանիսը աշխատեցին, որոշները՝ ոչ: Ծանր է լինել զարգացման կատալիզատոր, համախմբել ընդհանուր ջանքերը եւ համակարգել բոլոր գործընթացները:
Գլխավորն այն է, որ մեզ հաջողվել է թիմ ձեւավորել, որն այդ ամենով զբաղվում է համակարգված եւ հետեւողականորեն: Մենք կարողացել ենք ներգրավել ամենաարժանի գիտնականներին ամբողջ աշխարհից: Տարբեր երկրներում աշխատող եւ տարբեր մտածելակերպ ունեցող այս մարդկանց ինտեգրելը հեշտ չէր, բայց հենց դա է մեր էական առավելությունը», - ասել է Վարդանյանը RUSBASE-ին տված հարցազրույցում:
«FAST- ի շրջանակներում մենք ցանկանում էինք ստեղծել նորարարական կամպուս, որն իր մեջ կներառի ոչ միայն համալսարան, չնայած այն խարսխային տարր է FAST-ի ընդհանուր էկոհամակարգում: Նման կամպուսի ստեղծումը հսկայական նախագիծ է՝ մասնակիցների մեծ թվով:
Նման նախաձեռնություններում շատ կարեւոր է համախմբել ջանքերը, որպեսզի միասին ստեղծենք մեկ լավ համալսարան, այլ ոչ թե հինգ վատ, եթե յուրաքանչյուրն ինքնուրույն գործի: Մենք ձգտում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ ամբողջ աշխարհի գիտնականները կկարողանան լաբորատորիաներ բացել եւ փոխգործակցել: Ցավոք, Հայաստանում առկա իրավիճակը դանդաղեցրել է այս նախագծի իրականացումը: Բայց այն մեզ համար առանցքային է մնում», - ասել է Ռուբեն Վարդանյանը: