11:14 | 21.12.20 | Նորություններ | 3422

PicsArt-ը հայրենիքի համար քաջաբար պայքարած զինվորների համար կրթական ծրագիր է սկսում

PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» կրթական ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։

Ընկերությունում նշել են, որ այս նախագծով PicsArt-ը զորակցելու է ծրագրի շահառուներին՝ Հայաստանում կերտելու արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք:


«Ծրագրի դասընթացներն իրականացնելու նպատակով, մեր մասնագետները կամավոր հիմունքներով դասավանդելու են հայրենիքի համար քաջաբար պայքարած զինվորներին։ ՏՏ համայնքի ամբողջական ներուժը ծրագրում օգտագործելու նպատակով, հրավիրում ենք համայնքի մյուս անդամներին՝ միանալու «Առաջընթաց» ծրագրին»,- նշել են ընկերությունում:  

Կամավոր հիմունքներով դասավանդելու համար հարկավոր է լրացնել հայտը: Մանրամասները հասանելի են այստեղ: