14:51 | 09.12.20 | Նորություններ | 3519
Adobe ընկերությունն այսօր հայտարարել է Workfront ընկերության ձեռքբերման գործարքի կայացման մասին: Գործարքը գնահատվել է $1.5 մլրդ:
Աշխարհի տարբեր հատվածներում գրասենյակներ ունեցող Workfront-ը, որը ներկայություն ունի նաեւ Հայաստանում, այսօր 3,000 հաճախորդ եւ շուրջ մեկ միլիոն օգտագործող ունի:
Workfront-ը հիմնադրվել է ՀՀ-ում 2008 թ.-ին: Այն լուծում է աշխատանքի կառավարման մարտահրավերները՝ կարգավորելով աշխատանքի ամբողջական ցիկլը` մեկ գործիքում համատեղելով նախնական պահանջը, առաջնահերթությունների ընդգծումը եւ պլանավորումը, ընդհուպ մինչեւ համակարգումը, առաքումն ու չափումները: Ապահովելով միասնական համակարգ` թիմերը կարողանում են համագործակցել աշխատանքի համատեքստում եւ ձեռք բերել տարվող աշխատանքի ամբողջական տեսանելիություն: Սա վերացնում է ավելորդ հանդիպումների անհրաժեշտությունը եւ թիմերին տալիս է ժամանակը արդյունավետ տնօրինելու հնարավորություն:
«Միասին Adobe-ն ուWorkfront-ը առաջատար բրենդներին կտրամադրեն մուտք դեպի միասնական համակարգ՝ տրամադրելով պլանավորման, համագործակցության, կառավարման աջակցություն: Adobe-ն առաջնորդում է թվային վերափոխման գործընթացը, եւ Workfront-ի հետ մենք կշարունակենք առաջ տանել այս գաղափարախոսությունը»,- նշել են Adobe-ում: