16:54 | 03.12.20 | Նորություններ | 4253

Մեկնարկում են ԱՏՁՄ հետպատերազմական ծրագրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես ոլորտը համակարգող կառույց, շարունակում է իրականացնել հետպատերազմյան  իրավիճակով պայմանավորված ծրագրեր եւ ներկա դրությունից ելնելով՝ նոյեմբերի 12-ին տարածել էր հայտարարություն՝ մեկնարկելիք երեք նոր ծրագրերի վերաբերյալ։

Ի հավելումն միջոցառումների իրականացման մասին հայտարարությանը, ԱՏՁՄ-ն հայտարարել է, որ արդեն բաց են գրանցման թերթիկները:

Ծրագիր 1. ԱՏՁՄ-ն, պետական աջակցության փաթեթների շրջանակներում, տրամադրում է ուղղորդող աջակցություն Արցախի ՏՏ ոլորտի աշխատակիցներին եւ նրանց անմիջական ընտանիքներին՝ ապահովելու բնակության պայմաններ Արցախում եւ պետական աջակցությամբ նախատեսված այլ վայրերում: Գրանցման թերթիկը հասանելի է հետեւյալ հղումով։  

Ծրագիր 2. ԱՏՁՄ-ն վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության եւ զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության  կողմից  իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը (edu.hti.am): Վերջնական մասնակիցները ընտրվելու են հարցազրույցների եւ թեստավորման արդյունքում: Գրանցման թերթիկը հասանելի է հետեւյալ հղումով։


Ծրագիր 3. ԱՏՁՄ-ն, միության անդամ  կազմակերպության՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, նախաձեռնում է  համակարգչային ծրագրավորման եւ ինժեներության /Computer Science/ դասընթացի կազմակերպում Արցախի համալսարանների մաթեմատիկայի եւ բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Միության գործընկեր «ArmSec» հիմնադրամի հետ կկազմակերպվի կիբերանվտանգության դասընթաց: Առաջին խմբում ներգրավված կլինի ամեն մասնագիտացումից 10-15 անձ:

Միությունն ուղղորդում է նաեւ նրանց եւ նրանց անմիջական ընտանիքներին՝ օգտվելու համապատասխան պետական ծրագրերից՝ Արցախում եւ պետական ծրագրով նախատեսված այլ վայրերում բնակարաններ եւ բնակության պայմաններ ապահովելու համար: Գրանցման թերթիկը հասանելի է հետեւյալ հղումով։

Հարցերի դեպքում անհրաժեշտ է գրել special@uate.org էլ. հասցեին: