11:59 | 20.11.20 | Նորություններ | 2388

    Krisp-ը՝ TIME ամսագրի աշխարհի 100 լավագույն նորամուծությունների շարքում

    Հայաստանում հիմնադրված Krisp ստարտափն ամերիկյան TIME Magazine-ի կողմից ճանաչվել է 2020թ.-ի աշխարհի 100 լավագույն նորամուծություններից մեկը` արհեստական բանականության կատեգորիայում։

    Krisp-ն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից:  

    «Երբ միլիոնավոր մարդիկ հարմարվում են հեռավոր աշխատանքին, անցանկալի ֆոնային ձայները՝ բղավող երեխաներ, հաչող շներ, դարձել են առցանց հանդիպումների պատուհաս: Մտածեք Krisp-ի մասին՝ որպես լուծում այդ խնդիրներին»,- նշում է պարբերականը:


    Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Krisp ստարտափն ընդգրկվել էր Forbes պարբերականի Cloud 100 Rising Star վարկանիշում։