11:20 | 06.11.20 | Նորություններ | 3651

Պաշտպանիչ դիմավահանների վաճառք «Արմաթ»-ից՝ հասույթը կուղղվի Արցախին եւ զինվորներին

Կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով պայմանավորված, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները վերսկսել են 3D տպիչներով պաշտպանիչ դիմավահանների արտադրությունը։

Դիմավահաններն անվճար տրամադրվում են հիվանդանոցներին՝ համավարակի տարածումն կանխարգելելու նպատակով։


Այս նախաձեռնությանը զուգահեռ Արմաթցիները որոշել են նաեւ սկսել պաշտպանիչ դիմավահանների վաճառք, որից գոյացած ողջ հասույթը կուղղվի Արցախին եւ զինվորներին։ Դիմավահանների արժեքը 1500 դրամ է։



Նախաձեռնությանը  մասնակցելու համար հարկավոր է գրել Մաստարայի «Արմաթ» Լաբորատորիայի էջին: