10:57 | 29.10.20 | Նորություններ | 77451

    VEON-ը հայտարարել է հայաստանյան բիզնեսի վաճառքի մասին

    VEON հեռահաղորդակցական հոլդինգն այսօր հայտարարել է Հայաստանում իր բիզնեսի՝ «Veon Armenia»-ի (ապրանքանիշ՝ Beeline) տեղական «Թիմ» ՍՊԸ-ին վաճառելու պայմանավորվածության մասին:

    Հոլդինգի հաղորդագրության մեջ ասվում է, որ գործարքը շուտով ավարտին կհասցվի:

    «Հայաստանում բիզնեսի վաճառքը համահունչ է խմբի կառուցվածքը պարզեցնելու և երկարաժամկետ աճի հնարավորություններով շուկաների վրա կենտրոնացումն ուժեղացնելու VEON-ի ծրագրերին», - ասվում է հաղորդագրության մեջ: