12:23 | 17.10.20 | Նորություններ | 57290
Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ:
Նշենք, որ մինչ այդ ընկերությունը հնարավորություն է տվել Արցախից եկած մեր հայրենակիցներին 1 ամիս անվճար օգտվել «BeeFree 1900» փաթեթից եւ իջեցրել է ռոումինգի արժեքն Արցախում մինչեւ 5 դրամ։
«Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք՝ որպես կապի օպերատոր եւ որպես հայաստանցիներ, փորձում ենք մաքսիմալ օգտակար լինենք մեր երկրին: Ես գիտեմ, որ առանձին աշխատակիցներ եւ ստորաբաժանումներ բազմաթիվ հեռախոսներ եւ շարժական լիցքավորիչներ են ուղարկել Արցախ, այլ անհրաժեշտ իրեր եւ իհարկե նշանակալի գումար: Որպես կապի օպերատոր մենք լարված աշխատում ենք, որ այս դժվարին պահին հնարավորինս որակյալ կապ ապահովենք բոլորի համար: Սակայն իհարկե ֆինանսական աջակցությունն էլ պարտադիր է այս պայմաններում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բացի այդ, ռազմական դրության հայտարարումից հետո, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ ծրագրի շրջանակում, նախարարության կողմից տրամադրած վկայականների հիման վրա՝ հեռավար կրթություն ստացող աշակերտները կկարողանան օգտվել մատչելի ֆիքսված եւ շարժական ինտերնետի սակագներից՝ առաջին ամիսն անվճար:
Անվճար տրամադրվող փաթեթի եւ այլ միջոցառումների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.beeline.am կայքում: