12:38 | 15.10.20 | Նորություններ | 55979

131 մլն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամ-ին՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ ՄոբիԴրամի կողմից

Վիվա-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային` «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին 100 մլն. ՀՀ դրամ նվիրաբերելու մասին:

Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները եւս կազմակերպել են հանգանակություն՝ հավաքելով 31 միլիոն ՀՀ դրամ: Այդ գումարը եւս փոխանցվել է հիմնադրամին:

Ընդհանուր առմամբ՝ Վիվա-ՄՏՍ ընկերության, ինչպես նաեւ Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամի աշխատակիցների կողմից հավաքագրվել ու հիմնադրամին փոխանցվել է 131 միլիոն դրամ:

«Ձեր անձնական ներդրումը կարող եք կատարել՝ նվիրաբերելով գումար «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Փոխանցումները կարող եք իրականացնել նաեւ MobiDram-ի տերմինալների ու հավելվածի միջոցով: Փոխանցումները կատարվելու են 0% միջնորդավճարով: Այսօր՝ առավել քան երբեւէ, մեր հայրենիքը մեր օգնության կարիքն ունի: Աջակցե՛նք մեր հայրենիքին»,- նշել են ընկերությունում: