15:09 | 01.10.20 | Նորություններ | 2313

Հաքաթոն՝ տեխնոլոգիական մոբիլիզացիայի շրջանակում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ՏՏ ոլորտի մոբիլիզացիայի շրջանակում կազմակերպում է հաքաթոն, որի արդյունքում կձեւավորվի կամավորներին եւ օգնության կարիք ունեցող նախագծերն իրար կապող կենտրոնացված, առցանց հարթակ։

Միջոցառումը մեկնարկելու է հոկտեմբերի 2-ին՝ 15։00-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը` 15։00։ Վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։



Հաքաթոնին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՏՁՄ-ն հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիայի մասին:  Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ: