11:27 | 25.09.20 | Նորություններ | 10364
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի ստարտափ ակադեմիան անցկացնելու է Դեմո օր՝ ներկայացնելու իր «Traction» ծրագրի 9 շրջանավարտ-ընկերություններին։
Մենթորության վրա հիմնված 10-շաբաթյա ծրագիրը մեկնարկել էր մի քանի ամիս առաջ՝ աջակցելու պրոդուկտ ունեցող եւ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել։
Ծրագիրն իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։
Դեմո օրը կազմակերպվելու է բոլորովին նոր ձեւաչափով. նորամուծությունները հետեւյալն են.
● Յուրաքանչյուր ստարտափի ելույթից հետո, հիմնադիրները կպատասխանեն հատուկ հրավիրված Ներդրողների պանելի հարցերին։ Ներդրողների պանելում կլինեն ներկայացուցիչներ համաշխարհային վենչուրային ֆոնդերից: Այս նոր ձեւաչափը խոստանում է Դեմո օրը դարձնել ավելի ինտերակտիվ, ինչպես նաեւ հարթակ ապահովել հետաքրքրված ներդրողների հետ հարաբերությունների զարգացման համար:
● Այն ներդրողները, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ստարտափների մասին, կարող են նախապես գրանցվել հետեւյալ հղումով (Investor Access)։ Գրանցված ներդրողները ոչ միայն կստանան ավելի մանրամասն տեղեկություն իրենց հետաքրքրող ստարտափների վերաբերյալ, այլեւ հնարավորություն կունենան անհատական հանդիպումներ ունենալ հիմնադիրների հետ Դեմո օրվա ավարտից հետո։
«Traction» ծրագրի առաջին շրջանը ներառում է 9 ստարտափների, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթական տեխնոլոգիաները, լոգիստիկան, մարդկային ռեսուրսների կառավարումը, մարքեթինգը եւ այլն։ Այս 9 թիմերը անցել են ինտենսիվ ուսուցման եւ մենթորության 10 շաբաթ՝ անմիջականորեն աշխատելով Ստարտափ ակադեմիայի մենթորների, վաճառքի եւ աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, ինչպես նաեւ ստանալով ըստ-պահանջի խորհրդատվություն ոլորտի փորձագետներից։
Համավարակի վերաբերյալ ապահովության նկատառումներից ելնելով՝ Դեմո օրը կկազմակերպվի առցանց ձեւաչափով։ Հետաքրքրված անձիք կարող են միանալ առցանց հեռարձակմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի Facebook եւ Հերո Հաուսի YouTube էջերով (կարող եք նաեւ հիշեցում դնել YouTube-ում)։