17:18 | 23.09.20 | Նորություններ | 2206
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020թ․ առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշները եւ դրանք համեմատել 2019թ․ նույն ժամանակահատվածի հետ։
Վարչապետի խոսքով, բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի։ 13%-ով աճել է ոլորտում աշխատողների քանակը՝ 14 533-ից հասնելով 16 442-ի։
Միաժամանակ, 11%-ով աճել է ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակը՝ 1007-ից հասնելով 1118-ի: