10:33 | 22.09.20 | Նորություններ | 12288

Beeline-ը հայտարարել է ինտերնետ կապի խնդիրների մասին

Beeline-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին ճանապարհաշինական աշխատանքների հետեւանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սեւան-Դիլիջան եւ Աշտարակ-Ապարան հատվածներում:

Դրա հետեւանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը եւ միջազգային կապուղիները, որի արդյունքում ընկերության բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաեւ ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում:  

«Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:  Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու  վարքագծի առաջին դեպքը չէ, եւ նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետեւանքով»,- նշել են ընկերությունում: