17:26 | 04.09.20 | Նորություններ | exclusive 2386

«Ապագա նորարար» մրցույթ-հաքաթոնին 20 ստարտափ է մասնակցել

Սեպտեմբերի 1-2-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Ապագա նորարար» մրցույթ-հաքաթոնը, որի մասնակից 20 ստարտափ թիմերը տեխնիկական եւ բիզնես խորհրդատվություն ստացան՝ ներկայանալով ժյուրիի առաջ:

Մրցույթը նախատեսված էր այն թիմերի համար, որոնք ունեն տեխնոլոգիական ստարտափի գաղափար, ցանկանում են այն ավելի զարգացնել եւ ժյուրիին ներկայանալու հմտություններ ձեռք բերել:

Փիչինգին մասնակցեց 11 թիմ, որոնցից 3-ը հաղթող ճանաչվեցին ու արժանացան մրցանակների:

photo © Webb Fontaine Հայաստան


Առաջին տեղը զբաղեցրած թիմը ստացավ 1000 եվրո մրցանակ՝ EU4Business-ի եւ GIZ-ի կողմից, Kindle-ներ՝ PicsArt-ից եւ պլանշետներ՝ Webb Fontaine Հայաստանից: Երկրորդ տեղում հայտնված թիմը ստացավ հիշողության սարքեր Webb Fontaine Հայաստանից եւ PicsArt-ի Ոսկյա անդամակցություն: Երրորդ տեղը զբաղեցրած թիմն արժանացավ ականջակալների եւ PicsArt-ի Ոսկյա անդամակցության:

«Webb Fontaine Հայաստանը արժեւորում է Հայաստանի երիտասարդությանը եւ ձեռներեցական ոլորտը: Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կիսվում է գիտելիքներով եւ փորձով նրանց հետ, որոնք ցանկանում են այն ստանալ: Այս միջոցառումը դրանցից մեկն է եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը»,- նշել է Webb Fontaine ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործառնական մենեջեր Սերոբ Սերոբը:

photo © Webb Fontaine Հայաստան


Webb Fontaine-ի գլխամասը գտնվում է Դուբայում: Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում գտնվող դուստր կազմակերպությունների եւ մասնաճյուղերի միջոցով ապահովելով համաշխարհային ներկայություն՝ ընկերությունը մասնագիտանում է տեղեկատվական համակարգերի զարգացման գործում`աջակցելով առեւտրի խթանմանն ու մաքսային մոդելների զարգացմանը: Ընկերությունը սկսել է գործունեությունը Հայաստանում 2005թ.-ից: