12:01 | 04.09.20 | Նորություններ | 1464

Dasaran-ը HolonIQ-ի 100 լավագույն ընկերությունների ցանկում է

HolonIQ կրթական սմարթ նախաձեռնությունների համաշխարհային հարթակի կողմից Dasaran-ը ներառվել է 100 լավագույն կրթական-տեխնոլոգիական ընկերությունների ցանկում:

Ցանկում ընդգրկված են ՌԴ-ում եւ ԱՊՀ երկրներում կրթության կառավարման ամենանորարարական տեխնոլոգիական լուծում առաջարկող կազմակերպությունները:



Dasaran-ը 1 մլն 214 հազ. օգտատեր ունեցող առցանց կրթական հարթակ է, որը համախմբում է Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին: