17:26 | 02.09.20 | Նորություններ | 16443

    IVI.ru առցանց կինոթատրոնն արդեն հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին

    Վիվա-ՄՏՍ-ը եւ IVI.ru-ն հայտարարել են նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը եւ իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն:

    Բաժանորդագրվելով IVI.ru ծառայությանը՝ կարելի է ստանալ.

    •    Էքսկլյուզիվ նորույթներ, «Disney», «Marvel», «Warner», «Paramount» եւ այլ արտադրողների կատալոգներ
    •    Կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից եւ սմարթ հեռուստացույցից
    •    Ամենադիտարժան ֆիլմերը՝ պատկերի հիանալի որակով
    •    Առանց գովազդային ընդհատումների դիտում
    •    Ընթացող մեքենայում դիտելու հնարավորություն. որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը
    •    Ֆիլմեր, սերիալներ ներբեռնելու հնարավորություն՝ առանց ինտերնետի հասանելիության (ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում)
    •    Միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն (մանրամասն՝ https://www.ivi.ru/devices)
    •    Մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն
    •    Մանկական հաշիվ ստեղծելու հնարավորություն
    •    Օրիգինալ լեզվով եւ սուբտիտրերով դիտելու հնարավորություն
    •    Առաջարկներ՝ ըստ նախընտրությունների

    Ինչպե՞ս սկսել օգտվել ծառայությունից
    Ակտիվացրեք ծառայությունը.

     

    1 օրով բաժանորդագրություն

    30 օրով բաժանորդագրություն

    ուղարկեք *484*1# հրահանգը

    ուղարկեք *484*30# հրահանգը

    70 դրամ/օր

    1700 դրամ/30 օր

    7 օր փորձաշրջան

    14 օր փորձաշրջան

     
    *    Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:
    *    Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
    *    Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:

    Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:
    Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը:

    Ծանոթություններ
    •    Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:
    •    Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:
    •    Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:
    •    Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր եւ այլն):
    •    Մինչեւ բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, եւ բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից մինչեւ ընթացիկ բաժանորդագրության ավարտը:

    Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով: