11:05 | 01.09.20 | Նորություններ | 1455

Արցախի «Արմաթ» լաբորատորիաները վերսկսել են դասերը

Արցախի «Արմաթ» Ինժեներական լաբորատորիաները վերսկսել են դասերը դպրոցներում` Արցախի ԿԳՄ նախարար ՝ Լուսինե Ղարախանյանի թույլտվությամբ:

«Արմաթ»-ում հայտարարել են, որ պահպանում են հակահամաճարակային կանոնները. սենյակները ախտահանվում են (համակարգիչները նույնպես), խմբավարները ամբողջ պարապմունքի ժամանակ դիմակով են, իսկ աշակերտները պարապմունքի  ներկայանում են փոքր խմբերով։


2020թ. հունվարի դրությամբ Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) եւ Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

«Արմաթ» լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը ձեռնարկել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):