16:55 | 26.08.20 | Նորություններ | 2419
Տարեսկզբից մինչ օրս Հայաստանում հարկային արտոնություն է ստացել 134 նորաստեղծ ընկերություն, եւս 11 ընկերություն գտնվում է հավաստագրման գործընթացում:
Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր՝ նախարարության 2020թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Նա տեղեկացրել է, որ հավաստագրված ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020թթ. ընթացքում կազմել է 364՝ ստեղծելով շուրջ 960 նոր աշխատատեղ:
Նորաստեղծ ընկերությունների բաժնետերեր են հանդիսանում ԱՄՆ-ի, Չեխիայի, Վրաստանի, Իրանի, Միացյալ Թագավորության, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Կանադայի, Սիրիայի, Պերուի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում հիմնել են նոր ընկերություններ։