12:09 | 19.08.20 | Նորություններ | 13124

Yandex.Taxi-ն դարձել է Yandex Go

Yandex-ը գործարկում է Yandex Go հավելվածը, որը մեկտեղում է առօրյա լոգիստիկ խնդիրները լուծելուն ուղղված մի շարք ծառայություններ։

Հայաստանում Yandex Go հավելվածն այժմ ներառում է տաքսիով արագ տեղաշարժ քաղաքում եւ իրերի ակնթարթային առաքում. այլ երկրներում ծառայությունն առաջարկում է նաեւ ռեստորաններից եւ մթերային խանութներից սննդի արագ առաքում, բեռնափոխադրում, car sharing, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի «կենդանի» ժամանակացույց։

Go-ն կփոխարինի Yandex.Taxi հավելվածին։ Մեկ հավելվածում միավորելով տարբեր ծառայությունների հնարավորությունները՝ Yandex Go-ն կօգտագործի դրանց բոլոր հիմնական տեխնոլոգիաները։ Ծառայության պատվերները կատարող վարորդները ավելի շատ աշխատանք կունենան եւ երկար չեն սպասի պատվերների։

«Yandex Go-ն հնարավորություն է տալիս արագ եւ ժամանակին լուծել քաղաքում տեղաշարժվելու հետ կապված ցանկացած խնդիր։ Մեքենան գալիս է 5 րոպեից պակաս ժամանակամիջոցում, իսկ իրերի կամ փաստաթղթերի առաքումը միջինը 20 րոպե է տեւում։ Yandex-ի էկոհամակարգում առկա տեխնոլոգիաների եւ հարթակների շնորհիվ մենք հեշտացնում ենք առօրյա գործերը, որպեսզի մարդիկ կարողանան դրանք անել այլ գործերի հետ զուգահեռ»,- նշել է «Yandex.Taxi» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Դանիլ Շուլեյկոն։

Yandex Go-ի ինտերֆեյսը եւս կփոխվի անվան հետ միասին, բայց Yandex.Taxi-ի ոճը կպահպանվի։

Yandex.Taxi հավելվածի օգտատերերը պետք է այն թարմացնեն ամենավերջին տարբերակով՝ Yandex Go-ին անցնելու համար։ Նոր օգտատերերի համար Yandex Go ծառայությունն արդեն հասանելի է Google Play-ում եւ AppStore-ում։

Yandex.Taxi-ն մեկնարկել է Հայաստանում 2016թ.։ Այժմ ծառայությունը գործում է Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում, Հրազդանում, Սպիտակում ու եւս 10 քաղաքներում։ Այս տարվա սկզբին մեքենայով ուղեւորություններին ավելացել է նաեւ առաքման գործառույթը։