13:10 | 15.08.20 | Նորություններ | 3205

    Մեկնարկել է «Գլոբբինգ»-ի «GInnovation» արշավը

    «Գլոբբինգ»-ը մեկնարկել է «GInnovation» արշավը, որի ընթացքում ընկերությունը յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի նոր գործառույթ՝ օնլայն գնումներն էլ ավելի հարմար դարձնող եւ օնլայն առեւտրի զարգացմանը նպաստող։

    «Առաջին անգամ Հայաստանում «Գլոբբինգը» ներկայացնում է «Մաքսավճարի վճարում առցանց եւ Գլոբբինգի սրահներում» գործառույթը, որի միջոցով այսուհետ հնարավոր կլինի վճարել մաքսավճարը առցանց` «Գլոբբինգի» վեբ կայքից, «ՄոբիԴրամ» հավելվածի կամ տերմինալների միջոցով»,- հայտնել են ընկերությունից։

    «Գլոբբինգ»-ի նոր նախաձեռնությունից կկարողանան օգտվել ինչպես ոլորտի, այնպես էլ այլ կազմակերպություններ։

    «Գլոբբինգ»-ից նաեւ նշել են, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին օնլայն առեւտրի զգալի աճ է նկատվել։ Ընկերությունն ամիսներ առաջ առաքել է երկու միլիոներորդ ծանրոցը։

    «Գլոբբինգ»-ը նախորդ տարիներին օնլայն առեւտրի ոլորտում մի շարք նորարարություններ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորեւ․

    «2015-ին «Գլոբբինգ»-ը հանդես է եկել ոլորտի համար աննախադեպ նորարությամբ՝ քաղաքի կենտրոնում բացելով ինովացիոն սպասարկման սրահը, որտեղ հնարավոր էր կատարել օնլայն գնումներ եւ ստանալ դրանք արագ ու ապահով։

    2016-ին ընկերությունը հեղափոխել է ոլորտը եւ հրաժարվել մինիմում վճար եւ հաշվարկ ծավալային քաշով հասկացությունից, առաքման վճարը սկսել է հաշվարկել փաստացի ծանրոցի փաստացի քաշով։

    2017-ին «Գլոբբինգ»-ը կրկին հեղափոխել է ոլորտը՝ ներկայացնելով տարածաշրջանում առաջին ինովացիոն, ռոբոտացված համակարգով աշխատող սրահները, որոնք ինտեգրված էին նաեւ մաքսային ծրագրին եւ հնարավորություն էին տալիս ստանալ ապրանքը առանց մաքսատուն այցելելու։ «Գլոբբինգ»-ի մշակած համակարգը լայնորեն կիրառում են նաեւ այլ ընկերություններ։

    2018-ին «Գլոբբինգ»-ը ձեռնամուխ է եղել Երեւանում եւ մարզերում օնլայն գնումների զարգացմանը, տեղադրել Հայաստանում առաջին ավտոմատացված լոքերները։

    2019-ին ընկերությունը դուրս է եկել միջազգային շուկա՝ դառնալով բացարձակ առաջատար նաեւ Ղազախստանում եւ թողարկել է իր ֆրանչայզինգ ծրագիրը»։