Լաս Վեգասում անցկացվող Consumer Electronics Show (CES) ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը 2021թ. կանցկացվի առցանց ռեժիմով:
Կազմակերպիչները տեղեկացրել են, որ CES 2021-ի անցկացման օրերն են հունվարի 6-ից 9-ը:
Նրանց խոսքով, ցավոք, համավարակի պատճառով հնարավոր չի լինի այդքան մարդ հավաքել մեկ հարկի տակ՝ Լաս Վեգասում: «Տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս աշխատել, սովորել եւ հաղորդակցվել համավարակի ժամանակ: Դրանք կօգնեն CES-2021-ի ընթացքում միավորել տեխնոլոգիական գլոբալ համայնքը»:
Կազմակերպիչները նաեւ հույս են հայտնել, որ 2022-ին կկարողանան միջոցառումը օֆլայն հարթակ տեղափոխել:
CES միջոցառումն արդեն մոտ 50 տարվա պատմություն ունի: Այն ստեղծում է հարթակ, որտեղ ստարտափները եւ կայացած ընկերությունները ներկայացնում են ապագայի իրենց տեսլականը: Նշենք, որ 2020թ. միջոցառմանը մասնակցել է 171 հազ. մարդ:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը