16:38 | 07.07.20 | Նորություններ | 16444

ՏՄՊՊՀ-ն քննարկել է «ԹԻՄ»-ի եւ «ՎԵՈՆ Արմենիա»-ի համակենտրոնացումը թույլատրելու հարցը

«ԹԻՄ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում քննարկվել է «ԹԻՄ» ՍՊԸ եւ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ համակենտրոնացումը թույլատրելու հարցը։

Նիստի ընթացքում շոշափվել են ռազմավարական զարգացման, ներդրումային քաղաքականության, մարդկային կապիտալի ներգրավման եւ մի շարք այլ հարցեր։

«Գործարքից հետո նոր կազմակերպությունը բռնելու է զարգացման նոր ուղի, որտեղ ամենակարեւորը մարդկային կապիտալն է․ մենք պատրաստվում ենք մի շարք ծառայությունների սպասարկումը տեղափոխել եւ իրականացնել մեր աշխատակիցների ուժերով, ինչը ենթադրում է աշխատատեղերի ավելացում։ Կառուցվելիք նոր սերնդի ցանցը (NGN) նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- նշել են «ԹԻՄ» ՍՊԸ-ում: