14:00 | 02.07.20 | Նորություններ | 2353

Facebook-ը փակում է TikTok-ի մրցակից մոբայլ հավելվածը

Հուլիսի 10-ին Facebook-ը կփակի կարճ տեսահոլովակների ստեղծմանը նվիրված Lasso հավելվածը:

2018թ. գործարկված հավելվածում հնարավոր էր մինչեւ 15 վայրկյան երկարության տեսանյութեր նկարել եւ դրանց երաժշտություն կցել: Հավելվածն ուներ խմբագրման եւ այլ գործառույթներ:

Facebook-ը ծրագրում էր այս հավելվածի միջոցով մրցել շուկայի առաջատար TikTok-ի հետ, սակայն ինչ որ բան չստացվեց: Սա է փաստում այն հանգամանքը, որ այսօր Lasso-ն Google Play-ում ներբեռնել են շուրջ 5 մլն անգամ, իսկ TikTok-ն ունի մեկ միլիարդից ավելի ներբեռնում:

Հիշեցնենք, որ վերջերս Instagram-ը հայտարարեց Reels վիդեո ծառայության գործարկման մասին, որը եւս նման է TikTok-ին: