11:09 | 29.06.20 | Նորություններ | 1539

Միայն առցանց գնումներ. Microsoft-ը փակում է իր խանութներն ու տեղափոխվում վիրտուալ տիրույթ

Microsoft-ն ընդմիշտ փակում է իր խանութներն ամբողջ աշխարհում:

Ընկերությունում նշել են, որ բացառություն կկազմեն Նյու Յորքում, Լոնդոնում Սիդնեյում եւ Ռեդմոնդում գործող մեկական խանութներ: Դրանք կդառնան փորձի փոխանակման վայրեր, որտեղ գնորդները կկարողանան ծանոթանալ ընկերության արտադրանքի հետ: Այդ վայրերում, այնուամենայնիվ, հնարավոր չի լինի գնել Microsoft-ի պրոդուկտները:

Նշվում է, որ խանութների փակման արդյունքում աշխատակիցների կրճատումներ նախատեսված չեն. Նոր ռազմավարության արդյունքում այդ մասնագետները կհամակարգեն առցանց վաճառքը:

Յուրաքանչյուր ամիս Microsoft.com կայք, ինչպես նաեւ Xbox-ի եւ Windows-ի առցանց խանութներ մուտք է գործում 1,2 մլրդ մարդ՝ աշխարհի ավելի քան 190 երկրից: