17:11 | 16.06.20 | Նորություններ | 2170

Excel-ում ֆինանսները վերլուծող գործառույթ է հայտնվել

Microsoft Excel-ում նոր գործառույթ է ավելացել, որը թույլ կտա հետեւել անձնական ֆինանսներին եւ վերլուծել դրանք:

Money գործառույթից օգտվելու համար պետք է այն միացնել սեփական բանկային հաշվին կամ քարտին: Ծառայությունը հաշվի շարժի մասին վերջին տվյալները կներբեռնի եւ դրանք ցույց կտա աղյուսակի միջոցով: Ծախսերը կարելի է տեսնել ըստ բնագավառների, համեմատել դրանք ամսական կտրվածքով, եւ այլն:

photo © https://www.microsoft.com/


Նշենք, որ բանկային տվյալների անվճար ստացման համար ընկերությունն օգտագործում է Plaid ագրեգատորը:

Գործառույթն այս պահին հասանելի է միայն ԱՄՆ-ում, սակայն հետագայում կհայտնվի նաեւ այլ երկրներում: