17:01 | 15.06.20 | Նորություններ | 1846

Yandex-ը Zoom-ին այլընտրանք է ներկայացրել

Yandex ընկերությունը գործարկել է տեսազանգերի սեփական ծառայությունը, որ կոչվում է Տեսակամուրջ:

Ծառայությունից կարելի է օգտվել առանց գրանցման՝ մասնակիցներին տեսազանգի հղումն ուղարկելու միջոցով: Այն աշխատում է առանց սեփական հավելվածի. կարելի է օգտվել Chrome եւ Yandex բրաուզերների միջոցով:

Առաջիկայում ծառայությունը հասանելի կդառնա նաեւ այլ հարթակներում:

Զանգին միաժամանակ կարող է մասնակցել մինչեւ 35 մարդ: Մրցակից Zoom-ն, օրինակ, թույլ է տալիս առանց գրանցման, միաժամանակ 1000 մասնակցի ներկայություն, իսկ Skype-ի խմբային տեսազանգերին կարող է մասնակցել մինչեւ 25 մարդ: