14:53 | 11.06.20 | Նորություններ | 5087

Kololak ստարտափը կօգնի շնորհավորել հարազատներին՝ հայտնիների շուրթերով

Օրերս գործարկվել է kololak.com հայկական հարթակը, որը հնարավորություն է տալիս ուղարկել եւ ստանալ անհատական բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ՝ սիրված արտիստների կողմից։  

Տեսաուղերձների պատվիրման երկլեզու կայքը հանրության լայն շրջանակներին ավելի մոտ է դարձնում սիրված ու հայտնի դերասաններին, երաժիշտներին եւ պարգեւում դրական հույզեր։



«Այս հարթակի ստեղծումը նախատեսել էինք դեռեւս 2017թ., սակայն փաստացի սկսել ենք աշխատել վերջին մի քանի ամսվա ընթացքում՝ #ՄնալովՏանը։ Մյուս կողմից՝ մեր հայրենակիցների անհամբեր սպասումներն աշխատանքներն ավելի արագացրեցին։ Համավարակի շրջանում՝ արգելված միջոցառումների պայմաններում, կարծես թե, միմյանց դրական հույզեր պարգեւելը է՛լ ավելի արդիական է՝  հատկապես առցանց պատվերի ու վճարի հնարավորությամբ», - հայտնում են ընկերությունից։

Հարթակի ստեղծողները մշակել են նաեւ ծառայությունների էլեկտրոնային վճարման համակարգ․ «Մենք հավատում ենք, որ սիրված արտիստների շուրթերով շնորհավորանքներ ստեղծելու այս նորարար հնարավորությունը եւս մեկ խթան կհանդիսանա Հայաստանում էլեկտրոնային վճարման օգտատերերի շրջանակներն ընդլայնելու համար»։

Kololak.com-ին արդեն միացել են մի քանի տասնյակ արտիստներ: Թիմը մշտապես ընդլայնվելու է՝ ընդգրկելով տարբեր ոլորտների սիրված դեմքերի։

Առաջիկայում կայքում կգործի նաեւ հավելյալ ծառայություն․ արտիստները կկարողանան տեսաուղերձներից ստացված գումարն առցանց փոխանցել այլ հաշվեհամարի՝ բարեգործության նպատակով: