12:46 | 10.06.20 | Նորություններ | 2328

EPIC-ի ինկուբացիոն ծրագրի ստարտափների առցանց դեմո օրը՝ հունիսի 11-ին

Հունիսի 11-ին, 20:00-ին ՀԱՀ-ի Ձեռներեցության եւ Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնը (EPIC) կկազմակերպի իր ինկուբացիոն ծրագրի 2020թ. գարնան ստարտափ թիմերի առցանց դեմո օրը:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան նորաստեղծ 8 թիմերի նորարարական գաղափարների հետ: Միջոցառմանը միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Հեռարձակումից անմիջապես հետո մասնակիցները հնարավորություն կստանան անհատական հանդիպում ունենալ նախընտրած թիմի հետ:

EPIC-ը Հայաստանի առաջատար ինկուբացիոն ծրագրերից մեկն է, որը գործում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) շրջանակներում եւ աջակցում է երիտասարդ ձեռնարկատերերին հիմնել հաջողակ ստարտափներ: