16:13 | 02.06.20 | Նորություններ | 17904

Ucom-ի ինտերնետ խանութում 5% զեղչ է Xiaomi-ի բոլոր սարքավորումների համար

Մինչեւ հունիսի 10-ը Xiaomi բրենդի սմարթֆոնները եւ այլ սարքավորումները հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել Ucom-ի ինտերնետ խանութից։

Նոր սմարթֆոն գնել պատրաստվող անձինք կարող են նախատեսված փոքր ու միջին բյուջեի սահմաններում ընտրել Xiaomi Redmi, Xiaomi Redmi Note, Xiaomi Mi Note շարքի սմարթֆոններից որեւէ մեկը։ Ցանկացած Xiaomi սմարթֆոն ձեռք բերելիս Ucom շարժական կապի u Կանխավճարային եւ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր եւ առկա բաժանորդները կստանան հավելյալ ԳԲ-եր՝ 2 տարի շարունակ առանց որեւէ պարտավորության։

Մասնավորապես՝ u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչեւ 10 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչեւ 65 ԳԲ ինտերնետ ծավալ:

«Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կվայելեն 55 բազմաժանր հեռուստաալիքներ Ucom-ի շարժական TV-ով: Ավելին՝ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս եւ uԿանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները մինչեւ հունիսի 30-ը ներառյալ կշարունակեն օգտվել Zoom, Skype, Viber, WhatsApp հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ucom-ի ինտերնետ խանութում հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել նաեւ Xiaomi բրենդի LED լամպեր, խելացի տան պարագաներ, շարժման տվիչներով հագեցած լուսային սարքեր, միանիվ ինքնագնացներ, տան ջերմաստիճանն ու խոնավությունը չափող սարքեր, մարտկոցներ եւ այլն։