13:14 | 27.05.20 | Նորություններ | 19447
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչեւ 1500 դրամի չափով նախկին 1000 դրամի փոխարեն:
Ի դեպ, 1500 դրամը կարելի է օգտագործել «Viva», «X», «Y» եւ «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաեւ «BIT», «Super BIT», «Super 0 օրական» եւ «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար:
Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ ուղարկեք *221# հրահանգը: «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածը հասանելի է «Play Store»-ում եւ «App Store»-ում:
Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու եւ ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել՝ *221*0# հրահանգը։
Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում:
Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:
Առաջարկը հասանելի է մինչեւ 2020թ. օգոստոսի 1-ը, ներառյալ: