15:12 | 18.05.20 | Նորություններ | 2128

    ВКонтакте-ում հնարավոր կլինի մինչեւ 8 մարդու մասնակցությամբ վիդեոզանգ կատարել

    ВКонтакте սոցիալական ցանցը խմբակային տեսազանգերի գործառույթ է ներկայացրել. վերջինս շուրջ մեկ ամիս թեստավորման փուլում է գտնվել:

    Գործառույթը թույլ կտա հարթակում վիդեոչատ կազմակերպել՝ մինչեւ 8 մարդու մասնակցությամբ: Առաջիկայում գործառույթը հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար:

    Հիշեցնենք, որ սոցցանցը տեսազանգերի ծառայությունը ներկայացրել էր 2018թ.: Վերջին տվյալներով, հարթակում ամսական մինչեւ 64 մլն զանգ է կատարվում: