15:16 | 12.05.20 | Նորություններ | 2484

Facebook-ն ու Instagram-ը բիզնեսին աջակցող գործառույթ են ներկայացրել

Facebook-ը եւ Instagram-ը նոր գործառույթներ են ներկայացրել, որոնք COVID-19-ի ֆոնին կօգնեն օգտատերերին աջակցել փոքր բիզնեսին:

«Բիզնես մոտակայքում» անունով հատվածում հնարավոր կլինի գտնել այն ընկերությունների հայտարարությունները, որոնք ձեզանից այնքան էլ հեռու չեն: Կարելի է ծանոթանալ նաեւ այդ ընկերությունների աշխատանքային ժամերին, առաքման պայմաններին, պատվիրել:

Իր պաշտոնական բլոգում Facebook-ը նոր գործառույթը բնութագրում է որպես միջոց՝ օգնելու օգտատերերին արագ գտնել անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները, իսկ ընկերություններին՝ շարունակել աշխատել գոնե առցանց տիրույթում:

Հավելենք, որ Messenger-ում ավելացել է Business Inbox բաժինը, որի միջոցով կհեշտանա կապը բիզնեսների եւ հաճախորդների միջեւ: